News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւը Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում Վաշինգտոնի առավել զգալի օգնություն է ակնկալում:  Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման:

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ն մեզ միայնակ չի թողնի: Համենայն դեպս մենք հուսով ենք, որ օգնությունն առավել զգալի կլինի:

«Մենք ստացել ենք ԱՄՆ-ի խոստումը, որ ագրեսորի դեմ մեզ մենակ չեն թողնի», - Կիեւում ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ-ից ռազմատեխնիկական օգնություն են ակնկալում, սակայն ամերիկացիները հրաժարվել էին հանուն Ուկրաինայի կռվի մեջ մտնելուց, հիշեցնում է segodnya.ua-y:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ