News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում, ապրիլի 21-ին, ժամը 10.30-ին, ահազանգ է ստացվել, որ հարեւանը դանակով հարձակվել եւ սպառնում է 51-ամյա Սեյրան Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 70-ամյա Ժորա Զ.-ն ձեռքերով հարվածել է Սեյրան Մ.-ի դեմքին, այնուհետեւ իր բնակարանից վերցրած խոհանոցային դանակով սպանության սպառնալիք է տվել նրան:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դանակն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ