News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ապրիլի 24-ին ընդառաջ լրատվամիջոցներն անդրադարձել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձին՝ ենթադրելով, որ նա կրկին օգտագործելու է «Մեծ եղեռն» արտահայտությունը։

Թուրքական Posta պարբերականը գրել է, թե ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած հայկական օրինագիծը քիչ շանսեր ունի անցնելու Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, իսկ նախագահ Օբաման էլ այս տարի եւս կօգտագործի «Մեծ եղեռն» արտահայտությունը։

Turkishny կայքը եւս ենթադրում է, որ Օբաման չի ասի «ցեղասպանություն» բառը եւ կբավարարվի «Մեծ եղեռն» արտահայտությամբ։ Այս կայքը հիշեցնում է, որ «ցեղասպանությունը» բառը ամերիկյան նախագահներից միայն Ռոնալդ Ռեյգանն է ասել։  «Հայերի հիմնական թիրախը հանդիսանում է 2015-ի ապրիլի 24-ը։ Հայերն աշխատում են 2015-ին Օբամային ստիպել ասել «ցեղասպանություն» բառը եւ Կոնգրեսում անցկացնել հայկական բանաձեւ»,-գրել է Turkishny կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ