News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում կխստացվեն պահանջները ոչ բարեխիղճ վարձակալների նկատմամբ: Համապատասխան օրինագիծը, որը ներկայացրել են ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանն ու Արթուր Ստեփանյանը, այսօր՝ ապրիլի 23-ին, հավանության է արժանացել կառավարության նիստում:

Օրինագծի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի չեղյալ համարել վարձակալի հետ կնքած պայմանագիրը, եթե վերջինս վճարում չի կատարում ոչ միայն անընդմեջ 2 ամիս եւ ավելի, այլեւ պարբերաբար:

Կառավարության պարզաբանման մեջ նշվում է, որ հակառակ դեպքում՝ վարձակալը կարող է, օրինակ, պարբերաբար մեկ ամիս վճարել, հաջորդ ամիսը չվճարել: Այդ դեպքում՝ նա ֆորմալ առումով չի խախտում օրենքը, սակայն փաստացի անբարեխիղճ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ