News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը հետեւյալ փողոցներում.

Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիեւյան փողոցը եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:

Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչեւ 23-00-ն` Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչեւ Աթենքի փողոց-Իսակովի պողոտա եւ Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ