News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը դուրս գրված 17 ավտոմեքենա կհանի աճուրդի: Գործադիրի ապրիլի 23-ի նիստում այս մասին հայտարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Ըստ նրա՝ աճուրդի ենթակա են 2003թ. արտադրության եւ դրանից հին մեքենաները:

Ամենաէժանը կլինի 1987թ. ԳԱԶ 31-02 ավտոմեքենան (287 000 դրամ), ամենաթանկը՝ 2003թ. Peugeot-406–ը՝ 2 մլն 241 հազար դրամ: Նախնական ընդհանուր արժեքը  23 մլն 21 հազար դրամ է (շուրջ 56 հազար դրամ):

Նշենք, ՀՀ պետհաստատությունների մեքենաները ծառայողական ժամկետը լրանալուց հետո պարբերաբար աճուրդի են հանվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ