News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սեւան-Երեւան ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի 33VS417 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ն. Խ. ծնվ. 1977թ.) դուրս է եկել ավտոճանապարհի հանդիպակած երթեւեկելի գոտի եւ մոտ 6 մետր սահել դեպի ձորը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ