News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քիչ հավանական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք  Օբաման ապրիլի 24-ին իր ելույթում 1915թ. հայկական կոտորածների կապակցությամբ օգտագործի «ցեղասպանություն» եզրը: Այս մասին ապրիլի  23-ին «Իրադրությունը Թուրքիայում եւ Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկմանը հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ նախագահի սպասվող ծանրակշիռ հայտարարության մասին խոսելով, որոշակի ինտրիգ մտցրեց եւ աշխարհի հայության ուշադրությունը սեւեռեց Օբամայի ելույթին:

«Նույնիսկ եթե ԱՄՆ նախագահն ասի «ցեղասպանություն» եզրը, մենք պետք է հասկանանք, որ դա իրավական ուժ չի ունենա, եւ պահի հիացմունքը շատ արագ տեղը կզիջի իրական իրավիճակի զգացումին», - ընդգծել է  Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ապրիլի 21-ին հայտարարել էր, որ Բարաք  Օբաման այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարցով շատ ծանրակշիռ հայտարարությամբ հանդես կգա, սակայն չէր հստակեցրել, թե հատկապես ինչ բառեր կգործածվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ