News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր է  Ղազախստանի եւ Բելառուսի հետ միացյալ նավիգացիոն տարածք ստեղծել, հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակզամի ղեկավար Սերգեյ Իվանովը «Նավիտեխ-2014» միջազգային նավիգացիոն ֆորումի բացմանը: 

Ըստ նրա՝ ՌԴ-ն կմեծացնի միջազգային համագործակցությունը արբանյակային նավիգացիաների ոլորտում:

Բացի դրանից, ըստ Իվանովի, Ռուսաստանը ծրագրում է ԳԼՈՆԱՍՍ 50 կայան կառուցել աշխարհի տասնյակ երկրներում:

«Կշարունակենք ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաների զարգացումը գլոբալ շուկաներում: Կբարձրացնենք ռուսական նավիգացիոն ծառայությունների մրցունակությունը:  Մենք կցանկանայինք 36 երկրի տարածքում ունենալ այդպիսի 50 կայան», — ասել է Իվանովը:

Նավիգացիոն գլոբալ արբանյակային համակարգը (ԳԼՈՆԱՍՍ) ամերիկյան GPS-ի ռուսական համարժեքն է եւ հնարավորությւոն է տալիս որոշել ցամաքային, ծովային եւ օդային օբյեկտների գտնվելու վայրը եւ շարժման արագությունը՝ մինչեւ 1  մետր ճշգրտությամբ: ԳԼՈՆԱՍՍ-ը մեկնարկել էր  1982թ. հոկտեմբերին: 1993թ. սեպտեմբերի 24-ին համակարգը պաշտոնապես շահագործման էր հանձնվել:

ԳԼՈՆԱՍՍ համակարգում ապրիլի ընթացքում երկրորդ խոշոր խափանումն է տեղի ունեցել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ