News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մոսկվան գտնում է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայում «շոու են ղեկավարում»: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` Կիեւ կատարած այցի ժամանակ հակաահաբեկչական գործողությունների վերսկսման մասին հայտարարվեց»,- մեկնաբանել է Լավրովը` RT-ին տված հարցազրույցին: «Ցուցադրական է, որ Կիեւի իշխանությունները հենց Բայդենի այցի ընթացքում այդ մասին հայտարարեցին: Իսկ գործողությունների մեկնարկի մասին որոշումը ԿՀՎ-ի տնօրեն Ջո Բրենանի այցից հետո էր ընդունվել»,- հիշեցրել է նա:

«Ուստի պատճառներ չունենք չհավատալու, որ այդ շոուի ղեկավարը Միացյալ Նահանգներն են»,- ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը, արձանագրելով, որ «Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ոչ մեկը Կիեւի կողմից չի իրականացվել»:

«Այո, նրանք համաներման մասին օրենք են մշակել, բայց այդ փաստաթուղթը քաղաքական բանտարկյալներին չի առնչվում»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ