News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրիմում խաղային բիզնեսը հակասում է Ղրիմի թաթարների ազգային համոզմունքներին: Այս մասին հայտարարել է Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլեւը:

«Ուկրաինական տարածքներում լաս-վեգասներ ստեղծելու գաղափարը կար դեռեւս Մատվիենկոյի ժամանակներից: Ու դեռ այն ժամանակ մենք դեմ ենք հանդես եկել դրան: Դա հակասում է մեր ազգային ավանդույթներին: Հիմա Պուտինի այդ նախաձեռնությունը կդառնա ղրիթաթարական ժողովրդի ընդվզման աղբյուրներից մեկը»,-ասել է Ջեմիլեւը՝ «Առաջին ազգային» հեռուստաալիքի եթերում:

Նա նաեւ կասկած է հայտնել, թե այս պայմաններում այդ գաղափարը կարող է կյանքի կոչվել, հաշվի առնելով, որ ներկայումս Ղրիմ միայն ռուսական ավիաընկերությունների օդանավեր են թռչում: Ջեմիլեւը նաեւ ընդգծել է, որ միջազգային հանրությունը դժվար թե փակի աչքերը օպուպացիայի առջեւ եւ սկսի շրջագայության գալ Ղրիմ՝ զվարճություններ փնտրելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը հայտնել էր, որ Ղրիմում խաղային գոտի ստեղծելու համար անհրաժեշտ կլինի 1,5 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ