News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014 թվականի մարտի 31-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ հանդիպել են դատապարտյալ Ա.Մ.-ին: Վերջինիս 2014 թվականի մարտի 31-ի դրությամբ 24 օր գտնվում էր հացադուլի մեջ: Ա.Մ.-ի հացադուլի պահանջն է իրեն մասնագիտացված բուժհիմնարկություն տեղափոխելը եւ բուժում տրամադրելը:

Այս առնչությամբ դիտորդների խմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 3 տարի, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, հիպերտոնիա: Ինչպես նաեւ, որ իր ողնաշարի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է եւ ինքը (Ա.Մ.-ն)՝ որպես բժիշկ, գիտակցում է, որ իր օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ: Ա.Մ.-ն նշել է, որ պատարաստվում է շարունակել հացադուլն այնքան ժամանակ մինչեւ լուծում կտրվի իր խնդրին եւ նա կստանա համապատասխան  բուժօգնություն:

Խնդրի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը /19.03.2014թ/ գրություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն: Խմբի գրությանը ԱՆ-ն պատասխանել է /18.04.2014թ/, որ Ա.Մ.-ն գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի անձանակազմի հսկողության տակ: Սակայն հարկ ենք համարում ընդգծել այն փաստը, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում տեւական ժամանակ բժշկի հաստիքը թափուր է եւ աշխատում են միայն 3-րդ կարգի մասնագետներ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մտահոգություն է հայտնում խնդրի վերաբերյալ եւ ընդգծում, որ ՔԿՀ-ներում բժշկական սպասարկումը խնդրահարույց է նախ եւ առաջ մասնագետների պակասի պատճառով: Մասնավորապես «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալները չեն կարող ստանալ անհրաժեշտ եւ պատշաճ բժշկական օգնություն ՔԿՀ-ի տարածքում եւ միայն հրատապ, ծայրահեղ դեպքերում են դատապարտյալներին տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց»:

Տպել
Ամենաշատ