News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը ՝ Լիմինդր Ալեքսանյանը, երեք օր առաջ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ այսօր վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, այսօր՝ ապրիլի 23-ին, հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Թե ինչ առողջական խնդիր է ունեցել Լիմինդր Ալեքսանյանը, Անատոլի Գնունին չի մանրամասնել, միայն նշել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:

«Այո Ալեքսանյանի հայրը մեզ մոտ է, այսօր վիրահատվել է, բայց մանրամասները չեմ կարող ներկայացնել, այն կարող եք իմանալ ընտանիքի անդամներից»,-ասել է Անատոլի Գնունին:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի հոր «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվելը ուշագրավ է նրանով, որ վիրահատությունը չի կատարվել որդուն պատկանող «Նատալի ֆարմ» բժշկական կենտրոնում, որն, ըստ գովազդներին հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ բացի այդ շատ հաճախ արտասահմանից հրավիրում են բարձրակարգ մասնագետներ: Թե ինչու է Սամվել Ալեքսանյանը «Նաիրին» գերադասել սեփական հիվանդանոցից, Անատոլի Գնունին ոչինչ չի ասել. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես ընդունում եմ բոլոր հիվանդներին անկախ նրանց ով լինելուց, չեմ կարող ասել՝ ինչու են նախընտրել մեր հիվանդանոցը»,-նշել է նա:

Տպել
Ամենաշատ