News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ի դրությամբ Դոնեցկի Կրամատորսկ քաղաքի բոլոր կարեւոր օբյեկտները Ուկրաինայի ԶՈՒ զինծառայողների հսկողության տակ են: «Դոնեցկի ինքնապաշտպանության» ակտիվիստների՝ հայրենիքի պաշտպաններին խոչընդոտելու բոլոր փորձերը ցուցադրական բնույթ ունեն, հայտնել են Ուկրաինայի ՊՆ մեդիա կենտրոնից:

Քաղաքի ծայրամասում տեղակայված Օդային ուժերի կայանում երկրի դաշնայնացման կողմնակիցների երկու անցակետ կա՝ ստուգիչ անցակետից եւ մեքենաների դարպասներից 100 մ հեռավորության վրա: Սակայն եթե նախկինում ցուցարարները շուրջօրյա  ստուգում էին եկողներին, ապա այժմ նրանք հարաբերական պասիվություն են դրսեւորում:

Միեւնույն ժամանակ այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» դրոշի ներքո հանդես եկող ցուցարարների երկու անցակետեր էլ շարունակում են մնալ  «Կրամատորսկ» քաղաքացիական օդանավակայանի մոտ: Փայտից եւ շինարարական նյութերից այդ ժամանակավոր շինությունների քաղաքացիական պահակների գործողություններում նույնպես պասիվություն է նկատվում: 

Ռազմական եւ քաղաքացիական օդանավակայանները պահպանում են ԶՈՒ-ի հատուկ նշանակության զորամասերից մեկի զինծառայողները, եւ «Դոնեցկի ինքնապաշտպանության» ներկայացուցիչների այդպիսի ցուցադրական գործողությունները չեն խանգարում կարեւոր օբյեկտների բնականոն աշխատանքին: Բացի այդ, ռուսամետ ակտիվիստների ցանկացած  պատվար կարելի է հեշտությամբ  շրջանցել, հայտնում է ՈՒՆՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ