News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության գործունեությունը պետք է ավելի գիտական հիմքերի վրա դրվի։ Այս մասին այսօր, ապրիլի 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ, ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա նշեց, որ այսօր շատ թույլ է համագործակցությունը իր ղեկավարած կառույցի եւ ԱԳՆ միջեւ, իսկ այն շահեկան կլիներ երկու կողմի համար։

Ռ.Սաֆրաստյանը, մասնավորապես նշեց, որ Արեւելագիտության ինստիտուտը ինտենսիվ համագործակցության մեջ է միջազգային գիտաքաղաքական շրջանակների հետ, որոշ դեպքերում՝ քաղաքական շրջանակների հետ։

«Աշխարհը, որում մենք ապրում ենք, մի նոր որակ է ձեռք բերում, որ բացի քաղաքական որոշում ընդունողներից, գործիչներից, դիվանագետներից, ձեւավորվում է մի միջավայր այն մարդկանցով, որոնք գիտությամբ են զբաղվում, կամ վերլուծաբան են, եւ շատ կարեւոր է նրանց հետ հանդիպելը, մանավանդ Հայաստանի պարագայում», - ասաց նա, հավելելով, որ գիտնականների խոսքն այսօր լսելի է ողջ աշխարհում։

Ռ.Սաֆրաստյանը նշեց, որ իրենց ինստիտուտում ստեղծվել է նոր բաժին, որը զբաղվում է տարածաշրջանային միջազգային հարաբերություններով։ « Բայց չկա համագործակցություն արտգործնախարարության հետ։ Լավ կլինի, որ մենք հանդիպենք, քննարկենք, եւ ավելի գիտական հիմքերի վրա դրվի ՀՀ ԱԳՆ գործունեությունը։ Սա շահեկան կլինի բոլորիս համար», - ասաց նա։

Տպել
Ամենաշատ