News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի ազատամարտիկները, որոնք՝ քաղաքում իրենց դահլիճ չտրամադրելու պատճառով այսօր՝ ապրիլի 23-ին, իրենց ժողովն անցկացրին դրսում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, հայտարարեցին,որ եթե հաջորդ անգամ էլ իրենց դահլիճ չտրամադրեն, իրենք ծայրահեղ քայլերի կդիմեն:

«Հաջորդ հավաքը Մելիք Ադամյանի անվան դահլիճում ենք անելու: Հիմիկվանից թող հաշվեն, որ դիմեցինք: Այսօրվա տեղի ունեցածը համարում ենք նախազգուշացում, որ մյուս անգամ ոչ ոք չհամարձակվի մեզ դահլիճ չտալ: Զոռով էլ լինի, անելու ենք ժողովը: Հաջորդ մերժման դեպքում էսպես չի լինելու: Կխոսենք էն լեզվով, որով մենք կուզենք»,-ժողովի ավարտին ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ 2 օրից իրենք կհավաքվեն, կհայտարարեն իրենց անելիքները: Ազատամարտիկի խոսքով՝ իրենք մի քանի օրից սկսում են «Սերժ Սարգսյանի վարչախմբի հեռացումը»։ Նա նաև կոչ արեց իր մարտական ընկերներին միանալ իրենց՝ հանուն երկրի փրկության։ «Վաղը մեր՝ ամոթից գետինը մտնելու օրն է, եթե լռենք, շարունակելու ենք գետինը մտած ապրել»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, ազատամարտիկները հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ պահանջելու, որ ժողով անցկացնելու համար իրենց տրամադրեն Առնո Բաբաջանյանի անվան համարգասրահը: Դրական պատասխան չստանալով՝ նրանք երթով շարժվեցին  ՀՀԿ գրասենյակի  մոտ, որտեղ էլ անցկացրին իրենց ժողովը:

Նշենք, որ ազատամարտիկները բողոքում են, որ արդեն չորս ամիս է ՝համերգասրահների տնօրեններն իրենց խոստանում են դահլիճ տրամադրել, սակայն երկու օր անց զանգում եմ, ասում, որ ընտանիք ունեն, չեն ուզում աշխատանքից զրկվել, ու եթե իմանային, որ ազատամարտիկ են, չէին համաձայնի: Այսօր հանրապետության հրապարակում նրանք նույնիսկ սպառնացին, որ եթե նույնիսկ դահլիճ չտրամադրեն, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների՝ փակելով Աբովյան փողոցը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ