News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Dupleix կործանիչ նավի մուտքը Սեւ ծովի տարածք շաբաթվա վերջին է սպասվում: Այս մասին իր ռազմա-դիվանագիտական աղբյուրներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նշենք, որ ի սկզբանե նավի մուտքը ապրիլի 14-ին էր նախատեսվում:

Աղբյուրը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեյլոր» արագընթաց հածանավը, անցնելով Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, ապրիլի 22-ին Սեւ ծով էր ելել, հավելելով, որ «ներկայույս այն ուղղություն է վերցրել դեպի Կոնստանցա» (Ռումինիայի ամենախոշոր նավահանգիստը): Հաղորդվում է նաեւ, որ ֆրանսիական հետախուզական Dupuy de Lome նավը ապրիլի 30-ին պետք է լքի սեւծովյան ջրերը եւ Միջերկրական ծով վերադառնա:

Այսպիսով, Dupleix-ի ժամանմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի` Սեւ ծովում տեղակայած ռազմական նավերի թիվը կրկին երեքի կհասնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ