News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրքական  «Sabah» թերթի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան Ռասիմ  Օզան Քյութահյալիի հոդվածը, որ հրապարակվել է «Al-Monitor»-ում:

Մոտենում է եւս մեկ ապրիլի 24: Լինելով շրջադարձային կետ Մերձավոր Արեւելքի պատմությունում՝ այդ օրն այս տարի 1915թ.ի աղետի 99-րդ տաելիցն է խորհրդանշում: 99 տարի առաջ տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդներից մեկը մեծ ողբերգության զոհ դարձավ, որը նրանք անվանում են «Մեծ Եղեռն», կամ ցեղասպանություն:

Այսօր կպատմեմ իմ սեփական մտավոր ճանապարհորդության մասին եւ գիտակցության վերակձեւակերպման մասին այս հարցի վերաբերյալ որպես թուրք: Ես խոսում եմ այն մասին, թե ինչպես եմ ընդունել հայերի եւ քրիստոնյաների կոտորածը, ինչպես է ճշմարտությունն ազդեց իմ ներքին էության վրա: Ճանաչման ուղին բարդ էր, սակայն ի վերջո հաշտվեցի ճշմարտության հետ: Հայերին արմատախիլ են արել հողից, որտեղ ես ապրում էի: Հարյուր հազարավորները դաժանորեն սպանվել են երիտթուրք կառավարիչ Թալեաթ փաշայի հրամանով: Հաջորդ քեմալական դարաշրջանում Թուրքիայի քրիստոնյաներն ու հրեաները դարձյալ արտաքսվել են իրենց հայրենիքից: Սա էթնիկ զտումների բացահայտ գործողություն էր, ինչը ժխտում էր պետությունը, որին ես պատկանում էի: Նմանատիպ ժխտումն ամոթալի է:

Երբ սովորում էի միջին դպրոցում, առաջին անգամ հետաքրքրվեցի 1915թ.-ի իրադարձություններով: Մեր քեմալական ուսուցիչները նշում էին «հայկական բողոքների» եւ «հայկական ստի» մասին: Տարրական դասարաններում մեր ստացած քեմալական կրթությունը ինձ մոտ առաջին հակահայկական տրամադրություններն առաջացրեց: Հետո մեզ փաստագրական ֆիլմ ցուցադրեցին, որի համաձայն թուրքերն, ըստ էության, հայերի կողմից իրագործված ցեղասպանության զոհն էին դարձել:

Փաստագրական ֆիլմը ծիծաղելի էր, անորակ ու առանց ինտելեկտուալ հայացքների: Ես չհամոզվեցի: Մյուս կողմից չէի ցանկանում հավատալ, որ «մենք» հայերի ենք սպանել: Ներկայիս պաշտոնական Թուրքիան պնդում է, որ դա կոտորած չէր,այլ երկկողմանի սպանություններ, որոնք 1990-ական թվականների վաղ շրջանում էին: սեփական խիղճը հանգստացնելու համար սա ընդունեցի որպես առավել ճշմարտանման:

Սկսեցի հետազոտություններ կարդալ, որոնք պաշտպանում են պաշտոնական վարկածը: Աստիճանաբար հասկացա, որ թուրքամետ հետազոտություններում ինչ-որ բան այն չէ: Այս առումով թուրքական գրականությունը նշում էր «Ոչինչ չի եղել», «Սպանությունները երկկողմանի են եղել» եւ ի վերջո «Այո, տեղի է ունեցել, սակայն այդպես անհրաժեշտ  է եղել»: Այս փուլում իմ տեսակետը փոխվեց: Ինձ բավական անբարոյական ու դաժան թվաց հետեւյալ պնդումը. «Այո, մենք արել ենք դա ու անելիս ճիշտ ենք եղել»:

Իմ դեպքում թուրքամետ աշխատությունները հանգեցրին նրան, որ կատարվածը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Սակայն միեւնույն ժամանակ մի ազգին մյուսի դահիճ անվանելը պակաս անհեթեթություն չէ, քան մյուս ազգի ամեն ներկայացուցչի մեջ թշնամի տեսնելը: Սա արդար է հայերի եւ թուրքերի, գերմանացիների եւ հրեաների, սերբերի եւ բոսնիացիների դեպքում:

Իսկական մարդասպանն ազգը չէ, այլ ուղեղը, որն արդարացնում է դա: Դա անտանելի, արդյունքի վրա կողմնորոշված մտածողություն է, որը հնարավոր է դարձրել ցեղասպանություններն ու զանգվածային սպանությունները: 1915թ.-ի իրադարձությունների կապակցությամբ առաջացավ երիտթուրքական գաղափարախոսությունը, որը մարմնավորում էր Թալեաթ՝ մեկն, ով մարդկանց դիտում էր որպես գործիք իր ծրագրերի նախագծման գործում:

Ահա իմ անձնական պատմությունը: Ես այլեւս չեմ խաբում ինձ: Այն, ինչ տեղի է ունեցել 1915թ.-ին, մեծ ողբերգություն է, ցեղասպանության հայերի դեմ, հանցագործություն մարդկության նկատմամբ: Յուրաքանչյուր «բայց», կապված այս հանցագործության հետ, ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ