News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորքի թաղամասի բնակիչ, 22-ամյա Հայկ Ղ.-ն մեղադրվում է Ռիփսիկ Մ.-ին ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին Երեւան քաղաքի Նորքի 4-րդ զանգ. 2-րդ հատվածի 29 շենքի մոտ: Հայկը վիճել է Ռիփսիկ Մ.-ի հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է Ռիփսիկ Մ.-ի կրծքավանդակի հատվածին, այնուհետեւ ոտքով հարվածել է աջ սրունքին եւ աջ ձեռքին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Հայկ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Տպել
Ամենաշատ