News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալները 4-ն են:

Ռազմիկ Մ.-ին, Արշակ Թ.-ին եւ Դավիթ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով N զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով շարքային բռնություն գործադրելու սպառնալիք են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զինվորական ծառայության եւ կոչումով իրենց նկատմամբ պետ, ՀՀ N զորամասի /հոսպիտալի/ հրամանատար, բ/ծ փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բ/ծ մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լեւոն Բալայանի եւ Էմիլ Բաբաջանյանի հանդեպ: Ռազմիկը բռնություն է գործադրել Ս.Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել եւ պատռել է նրա շապիկը, ապա հնչեցրած սպառնալիքն առավել առարկայական դարձնելու նպատակով կողապահարանը որպես զենք օգտագործելով նետել է նրա ուղղությամբ, իսկ Արշակը՝՝ Է.Բաբաջանյանի ուղղությամբ։ Այնուհետեւ, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, զինծառայողները դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ՝ մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։

Զինծառայողներից վերջինին էլ՝ Գարեգին Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի, որ իրենից բջջային հեռախոսն ուզելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում իրեն հայհոյելու եւ հարվածելու համար բռնություն գործադրելով՝ ոտքով մեկ անգամ հարվածել է ժամկետային զինծառայող Դավիթի ոտքին՝ պատճառելով վերջինիս առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք։

Ռազմիկն ու Արշակը կալանավորված են, իսկ մյուս երկու զինծառայողների համար խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին:

Գործն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը: Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ