News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը պլանային հետազոտություն է անցնում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում եւ մտադիր է արդեն շաբաթվա վերջին աշխատանքի վերադառնալ: Այս մասին ապրիլի 23-ին տեղեկացրել է «Մոսֆիլմի» մամուլի քարտուղար Օլգա Վասիլյեւան:

«Չեմ հասկանում` որտեղից են հայտնվել շտապ կարգով հիվանդանոց տեղափոխելու եւ ցավերի բռնկման մասին տեղեկությունները»,-ասել է նա` մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունները: «Ոչ մի սրտային անբավարարություն չի եղել, սովորական պլանային հետազոտություն է, ստացիոնար ռեժիմով երկօրյա կլինիկական քննություն»:

Մամուլի քարտուղարը նշել է, որ կես ժամ առաջ զրույց է ունեցել ռեժիսորի հետ: «Սպասում ենք, որ աշխատավայրում կհայտնվի ուրբաթ` օրվա երկրորդ կեսին, երկուշաբթի որ հաստատ կլինի», - Վասիլյեւայի հավաստիացումներն է վկայակոչել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ