News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով ապրիլի 21-23-ը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քայացած առանձնազրույցներին հետեւել է Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախ նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպումներին, որտեղ քննարկվել եւ համապատասխան որոշումներ են ընդունվել շուրջ 15 հարցերի, այդ թվում` ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական արձագանքման համակարգի զարգացման հիմնական ուղղությունների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության, միգրացիոն խնդիրների, արտակարգ իրավիճակներին հակազդելու եւ այլ հարցերի շուրջ:

Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաեւ Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, եւ Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը: ԱԽ քարտուղարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու Ակադեմիայի գործունեությանը, որի մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ