News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014 թվականի ծրագրի շրջանակում մեկնարկել են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Այս տարի նախատեսվում է ոռոգման համակարգն ընդլայնել 22 կիլոմետրով։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ներկայում ընթացքում են խողովակների տեղադրման աշխատանքները։

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով տարվա ընթացքում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաեւ առկա ցանցի վնասված հատվածները։

Կանաչ տարածքների պահպանման, ինչպես նաեւ նորերի ստեղծման համար ոռոգման նոր համակարգերի անցկացումը կենսական նշանակություն ունեցող ծրագիր է, որը տարեցտարի առավել ընդգրկուն է դառնում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ