News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«ՈՒԴԱՌ» կուսակցության Կիեւի քաղաքային կազմակերպության խորհրդաժողովը կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին առաջադրել են Կիեւի քաղաքապետի պաշտոնում, հաղորդում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով «ՈՒԴԱՌ»-ի մամուլի ծառայությունը:

Վիտալի Կլիչկոն նշել է, թե իր առաջնահերթ խնդիրն է ոչնչացրել քաղաքի ազատ եւ հաջող զարգացմանը խոչընդոտող արգելքները: «Ուստի մեր առաջին գերակայությունը կոռուպցիայի դեմ պայքարն է: Դա եւ Կիեւի թափանցիկ բյուջեն է, եւ կոռոմացված պաշտոնյաներին ազատելը: Մայրաքաղաքում իշխանությունը պետք է ենթակա լինի հանրությանը: Երկրորդ գերակայությունը ներդրումների ներգրավումն է: Ինչպես ուկրաինական, այնպես էլ օտարերկրյա: Երրորդ՝  Կիեւի բյուջեի ուղղումը կիեւցիների կարիքներին»,- նշել է Կլիչկոն:

Նա նշել է, թե իր խնդիրն է Կիեւը դարձնել եվրոպական քաղաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ