News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 «168 ժամ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Կողմերն այժմ ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Քրեական գործով միակ մեղադրյալն առայժմ Արտակ Բուդաղյանն է, ով մեղադրվում է սպառնալիքներ տալու մեջ։ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ միջադեպին մասնակցել է միայն Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը։ Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը գտել է, որ վերջինս համաներմամբ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ