News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսական երկու Տու-95 ռմբակոծիչ օդանավերը խախտել են Նիդեռլանդների օդային սահմանը։ Դրանք որսալու համար երկինք են բարձրացվել երկու F-16 կործանիչներ, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ վկայակոչելով Volkel ավիաբազայի հաղորդագրությունը։

Նիդեռլանդական կործանիչներն ուղարկվել են  Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի սահմանային  գոտի՝ Հյուսիսային ծովի վերեւում։

«Գրավման կարիք չի եղել, քանի որ Նիդեռլանդների օդանավերի ժամանման պահին ռուսական ռմբակոծիչներին արդեն ուղեկցում էին բրիտանական եւ դանիական կործանիչները», — տեղեկացնոմ է հրատարակչությունը:

Նիդեռլանդական լրատվամիջոցները, վկայակոչելով Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի ներկայացուցչին, նշում են, որ խոսքը ռուսական երկու ՏՈՒ-95 ռմբակոծիչների մասին է, որը ՆԱՏՕ-ում ունի  Bear («Արջ») դասակարգումը: Ըստ նրա`  ռուսական օդանավերի հետ կապված այդպիսի միջադեպեր տարվա մեջ տեղի են ունենում մի քանի անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ