News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի արբանյակային նախագծերին, հայտարարել է Ադրբեջանում ՉԺՀ դեսպան Հուն Ցյուինը  ԱՀ կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի հետ հանդիպմանը, հայտնում է «Թրենդը»՝ վկայակոչելով  գերատեսչության մամուլ ծառայությունը:

Ըստ դեսպանի՝ չինական ընկերությունները մեծ հետաքրքրություն են տածում Ադրբեջանի արբանյակային նախագծերի հանդեպ եւ կմասնակցեն տիեզերական սարքերի մեկնարկի համար հայտարարվող մրցույթներին: Ադրբեջանի առաջին «Azerspace-1» արբանյակն արձակվել էր 2013-ի փետրվարին, երկրորդ՝ «Azerspace-1» зկապի արբանյակը կուղարկվի  2017-ին: 2016-ին էլ «Ազերկոսմոսը» նախատեսում է Երկրի զոնդավորման արբանյակի ուղարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ