News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է ճանաչի պատմական փաստերը: Այս մասին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

«Չնայած որ հանձնաժողովում ներկայացված են տարբեր կուսակցություններից  կոնգրեսականներ, Ցեղասպանության հարցում մենք միակարծիք ենք», - ասել է Էլիոթ Էնգելը՝ հավելելով, որ հանձնաժողովում քանիցս այս հարցով բանաձեւեր են ընդունվել: ԱՄՆ-ի ժողովուրդը ճանաչում է ցեղասպանության փաստը, եւ Թուրքիան եւս պետք է ճանաչի այդ փաստերը»,- հայտարարել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ Կալիֆորնիայից սկսած մինչեւ Նյու Յորք ակտիվ գործում է հայկական համայնքը, որը  Ցեղասպանության ճանաչման քայլեր է ձեռնարկում: Էլիոթ Էնգելը նշել է, որ կոնգրեսականները Հայաստանում են գտնվում որպես ընկեր եւ պատրաստ են աջակցություն ցուցաբերել. «Մենք հայ ժողովրդի հետ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ