News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե իր երկիրը պարտավոր է պաշտպանել Ճապոնիային` վիճահարույց կղզիների շուրջ այդ երկրի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների առճակատման խորացման պարագայում:

Ամերիկյան նախագահի խոսքով, այն հանգամանքը, որ Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները պայմանավորվածություններով փոխկապակցված երկրներ են, դրդում է Վաշինգտոնին ցանկացած գնով դիմակայել այն բոլոր ջանքերին, որոնք Տոկիոյի` կղզիների նկատմամբ վերահսկողությունից զրկմանն ուղղված կլինեն:

Այդուհանդերձ, Օբաման ընդգծել է, թե ԱՄՆ-ն հստակ դիրքորոշում չունի այն հարցի շուրջ, թե ում են պատկանում Արեւելա-Չինական ծովում գտնվող Սենկակու (չինական անվանումը` Դյաոյույդաո) կղիները, հաղորդում է Ինտերֆաքսը:

Միեւնույն ժամանակ Օբաման կողմերին հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է հղել:

Մինչ այդ, Չինաստանն անընդունելի է համարում, որն Արեւելա-Չինական ծովում գտնվող Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների տարածքային պատկանելության հարցը ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ փոխադարձ համագործակցության եւ անվտանգության երաշխիքների Պայմանագրի շրջանակում լուծվի:

Ինչպես ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանն է հայտարարել, «ամերիկյան կողմը պետք է հարգանքով վերաբերվի փաստերին» եւ տարածքային ինքնիշխանության հարցերին վերաբերող հայտարարություններին համահունչ քայլեր ձեռնարկի: Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին «տարածաշրջանում խաղաղության եւ կայունության աջակցման գործում կառուցողական դերակատարում ունենալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ