News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ կարվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Արդեն հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանը, ում պաշտոնանկության մասին վաղուց լուրեր են շրջանառվում:

NEWS.am-ի թղթակիցը փորձեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից ճշտել իր պաշտոնանկության մասին լուրերը: Վերջինս ասաց, որ այդպիսի բան չկա եւ ինքը տեղյակ չէ: Կովալենկո Շահգալդյանը չասաց՝  նշելով, թե այժմ գտնվում է Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում, թափորի մեջ եւ տեղը հարմար չէ:

Տպել
Ամենաշատ