News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակված ապրիլի 24-ի հետ կապված ուղերձի տեքստը գրվել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից։

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձի տեքստը, որը գրվել է ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից, մի քանի անգամ տեղափոխվել է ԱԳՆ-ից վարչապետի գրասենյակ եւ ի վերջո, Էրդողանի կողմից հավանության արժանանալուց հետո տեղադրվել է կայքում որպես Էրդողանի ուղերձ։

Էրդողանի ուղերձի հետ կապված Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե պատմությունը սպիտակ եւ սեւ էջերից կազմված չէ եւ մոխրագույն շրջանում բոլորն էլ պետք է կարողանան կիսել անցյալի ցավերը։ «Սա կոչ էր եւ կարծում ենք, որ այն համապատասխան ձեւով կընդունվի»,-ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ