News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին արվել է ելնելով զուտ քաղաքական նկատառումներից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հայտարարել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ եթե ոմանք այդ քայլը համարում են որպես որոշակի առաջընթաց, ապա ինքը, ցավոք, դեռեւս չի կարող նման գնահատական տալ:

«Նրանք ճիշտ ժամանակ են ընտրել՝ հաշվի առնելով Թուրքիայի ներսում ընթացող գործընթացները եւ այն ամոթալի պատմությունները, որոնց մեջ ընկել է Թուրքիայի պետության քաղաքական էլիտան»,-նշել է Հարությունյանը: Նա վստահեցրել է, որ չի կասկածում, որ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

«Գուցե ես մի փոքր սխալվեցի իմ գնահատականներում, երբ 5 տարի առաջ ասացի, որ 10 տարի հետո մենք նման ճանաչման ականատես կդառնանք: Վստահ եղեք, որ դա այնքան էլ մեծ սխալ չէ: Թուրքիան անպայման ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծել է Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե դա ինչ արդյունքների կհանգեցնի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանել է. «Դա արդեն ուրիշ հարց է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ