News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի միացել այսօր՝ ապրիլի 24-ին, Սարյանի պուրակից դեպի Ծիծեռնակաբերդ ՀԱԿ կուսակցության սգո երթին վատառողջության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց առաջին նախագահի կինը՝ տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը։

«Գրիպով հիվանդ է, չէր կարող գալ»,- ասաց տիկին Տեր-Պետրոսյանը։

Նախկին առաջին տիկինը ՀԱԿ անդամներին միացավ մարզահամերգային համալիրի մոտ։ Նա եկել է երկու թոռների՝ Հակոբի եւ Լուսիայի հետ։

ՀԱԿ անդամները քիչ առաջ ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Տպել
Ամենաշատ