News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 21-ին մեկնել է Ստամբուլ՝ այսօր՝ ապրիլի 24-ին, այնտեղ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում կմնա մինչեւ ապրիլի 27-ին, իսկ հաջորդ շաբաթ Երեւանում լրագրողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել նրան:

Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյան, մասնավորապես, մասնակցել է Հայդարփաշա կայարանի մոտ կազմակերպված ակցիային: Սա այն վայրն է, որտեղից 99 տարի առաջ աքսորվել ու սպանվել են հայ մտավորականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ