News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոնեցկում Ուկրաինայի նոր իշխանությունների հակառակորդները իրենց համախոհներին համընդհանուր զորահավաքի կոչ են արել՝ Դոնեցկի մարզի Սլավյանսկում Ուկրաինայի ուժայինների ռազմական գործողությունների պատճառով, հայտնել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» լրատվամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խրյակովը: 

Բացի դրանից «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» խորհուրդն իր ուղերձում օգնություն է խնդրել ռուս ժողովրդից: Ըստ Խրյակովի՝ ապրիլի 24-ի առավոտից Ուկրաինայի իշխանությունները  «Դոնեցկի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա են սկսել»:

Ակտիվիստը նաեւ հավելել է, որ առաջիկայում այդպիսի կոչեր կարվեն նաեւ Դոնեցկի մարզի այլ քաղաքներում, հայտնում է «Ռոսբալտը»:

Հաղորդվել էր, որ ըստ Ուկրաինայի ՆԳՆ տվյալների՝ հատուկ գործողության շրջանակում ուժայինները Սլավյանսկում ոչնչացրել էին բողոքողների երեք անցակետ, սպանվել էր հինգ ապստամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ