News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակում է Թուրքիային արդյունավետորեն վետոյի իրավունք տրամադրել մարդկության դեմ հանցագործությանը Ամերիկայի պատասխանին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում՝ ի պատասխան հայերին ուղղված Օբամայի ելույթի:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր նախագահը, որն իշխանության է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումով, այն աստիճան է ընկել, որ կյանքի է կոչում օտար պետության կառավարության «փակ բերանի քաղաքականությունը»՝ առ այն, թե մեր երկիրն ինչ կարող է ասել Ցեղասպանության մասին, որը հանգամանորեն փաստաթղթավորված է մեր սեփական երկրի արխիվներում»,- ասված է  հաղորդագրոթյունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Օբաման կարող է փորձել թաքնվել վարչապետ Էրդողանի ժխտման քաղաքականության հետեւում, սակայն փաստը մնում է փաստ, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած բարելավում պահանջում է, որպեսզի Անկարան հրաժարվի ժխտման քաղաքականությունից, «ընդունի բարոյական եւ նյութական պարտավորությունները» եւ համաձայնի մարդկության դեմ այս դեռեւս անպատիժ հանցագործության միջազգային արդար լուծմանը:

Ամերիկահայերը հիասթափված են, որ թեեւ Օբաման սգո օրը միացել էր իրենց, սակայն նախագահը հերթական անգամ նահանջել էր իր խոստումներից եւ նախորդ նախագահների զբաղեցրած սկզբունքային դիրքորոշումից: «Մեր կողմից մենք նախկինի պես հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես ցեղասպանությունների վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականության համաձայնեցմանը՝ ամերիկացի ժողովրդի հիմնական արժեքներին եւ մարդասիրական ոգուն»,- նշված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ