News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԶՈւ սահմանի մոտ կենտրոնացման պատճառով ուկրաինական ուժայինները դադարեցրել են Սլավյանսկում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները: Այս մասին ուժային շրջանակներում ունեցած իր աղբյուրներին վկայակոչելով հաղորդում է Kyiv Post պարբերականը:

Ուկրաինական հետախուզական ծառայությունների տվյալներով, ռուսական զորքերի ներխուժման ռիսկը էականորեն աճել է, տեղեկացրել է հիշյալ աղբյուրը` հաստատելով, որ գործողությունների արդյունքում մահացած մարդկանց թիվը յոթի է հասել:

Ուկրաինայի կառավարությունը ներկայումս վերանայում է հակաահաբեկչական գործողությունների իրականացման պլանները` հաշվի առնելով երկրի արեւելյան սահմաններից ստացված հետախուզական տվյալները:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, երկրի հարավ-արեւելքում ստեղծված իրադրության հետեւանքով ռուսական բանակը Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններ է սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ