News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանը ամռանը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, Վրաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

«Ես Թբիլիսի եմ եկել շատ տարիներ առաջ: Երկրում շատ բան է փոխվել, ոչ միայն քաղաքի ինտերիերի առումով, այլեւ քաղաքական: Թարմացել է քաղաքական սպեկտրը, հաջողվել է հաղթահարել կոռուպցիան եւ այլ: Ես վստահ եմ, որ առաջիկա ամռանը մենք պաշտոնապես կստորագրենք ասոցացման համաձայնագիրը, ոչ մի կասկած դրանում չկա»,-ասել է Շտայնմայերը:

Նրա խոսքով՝ պայմանագրի ձեւակերպումից հետո բոլոր ջանքերը կուղղվեն դրա կատարմանը:

Ավելի ուշ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսին եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Նրանք քննարկել են Վրաստանի ինտերգրումը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին:
Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել բարձր մակարդակի այցելություններին. Մասնավորապես մայիսի 13-ին Վրաստան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Իլանդը, իսկ հունիսի 2-ին՝ Վրաստանի վարչապետը կայցելի Գերմանիա, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ