News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակաար  Յուրի Վարդանյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իրեն որեւէ բան այդ մասին չեն հայտնել եւ ինքը առհասարակ նման տեղեկատվության չունի: «Կլինեմ, չեմ լինի այդ պաշտոնին, ինձ համար էական չէ: Ես իմ անունը վաստակել եմ տարիներ առաջ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասաց Յուրի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի՝ իրեն փոխարինելուն, Յուրի Վարդանյանն ասաց, որ ինքը նրա հետ չի առնչվել: Նա կոչ արեց սպասել մի քանի օր եւս մինչ կառավարության ամբողջական կազմը հայտնի կլինի:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով նաեւ ԲՀԿ քաղաքական խորհրդին կից գործող սպորտի հանձնաժողովի նախագահն է:

Տպել
Ամենաշատ