News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում (Սասուն-խմբ) 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի ծնողները, ընկերներն ու Ստամբուլում գտնվող մի շարք հյուրեր Սեւակի մահվան տարելիցին այցելել են գերեզման։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, ապրիլի 24-ին, Սեւակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ տեղի է ունեցել նրա հիշատակի փոքրիկ միջոցառում, որին ներկա են եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մի շարք սփյուռքահայեր։

Սեւակի մայրը՝ Անի Բալըքչըն իր խոսքում նշել է, դրական է գնահատել Էրդողանի ցավակցական ուղերձը, սակայն անհրաժեշտ է համարում, որ հայ լինելու համար իրականացված սպանություններն էլ բացահայտվեն, իսկ Սեւակի հայրն էլ շեշտել է, թե սպասում էր, որ Էրդողանն իր Սեւակին էլ կցավակցեր։

Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:

Դատարանը, հաշվի առնելով, որ Քվանչ Աղաօղլուն որոշ ժամանակ կալանքի տակ է եղել, որոշում է կայացրել, որ նա 3 տարի է գտնվելու ազատազրկման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ