News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը որոշել է դադարեցրել խաղաղ բանակցությունները պաղեստինցիների հետ, ի պատասխան Գազայի հատվածում ապրիլի 23-ին, պաղեստինական ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ համաձայնագրի կայացման, որը վերաբերում է առաջիկա 5 շաբաթների ընթացքում ազգային համաձայնության կառավարության ձեւավորմանը:

Այդ որոշման օգտին միաձայն քվեարկել է Իրսայելի անվտանգության կաբինետը, 6-ժամյա քննարկումների արդյունքում, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Իսրայելի նախարարները միաձայն քվեարկել են պաղեստինցիների նկատմամբ լրացուցիչ ցավոտ պատժամիջոցների օգտին: Դեռեւս չի նշվում, թե խոսքն ինչ պատժամիջոցների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ