News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Time» ամսագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց» ցուցակում: Ցուցակը հրապարակվել է պարբերականի կայքում հինգշաբթի օրը:

Ցուցակում ներառված քաղաքական գործիչներին, հոգեւորականներին, արվեստի ու սպորտի ներկայացուցիչներին չեն դասակարգել: Յուրաքանչյուրի ներառումը ցուցակում մեկնաբանել է հրավիրված փորձագետը:

Քաղաքական գործիչների թվում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը, Հիլարի Քլինթոնը եւ Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսին:

Առանձին խմբում են անձինք, ովքեր առանձնացել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մասնավորապես այստեղ են հայտնվել Էդվարդ Սնոուդենն ու երիտասարդ պակիստանուհի Մալալա Յուսուֆզայը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արվեստի բնագավառում ամենաազդեցիկ մարդկանց թվում են երգչուհիներ Մայլի Սայրուսը, Բեյոնսեն, դերասաններ Մեթյու Մաքքոնահին եւ Բենեդիկտ Քամբերբեթչը, գրող Արունդատի Ռոյը եւ նկարչուհի Մարինա Աբրամովիչը: Կրոնական ամենաազդեցիկ գործիչների շարքում «Time»-ն անվանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Նախկինում միջազգային ասպարեզում ռուս առաջնորդի նշանակության մասին նշել են նաեւ այլ պարբերականներ: 2013թ.-ի վերջին բրիտանական «Times» թերթը Պուտինի անվանեց «Տարվա մարդ միջազգային ասպարեզում»:

Հոկտեմբերի վերջին ռուսական պետության առաջնորդը գլխավորեց աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը «Forbes» ամսագրի վարկածով: 2007թ.-ին ամերիկյան «Time» ամսագիրը նրան անվանեց «Տարվա մարդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ