News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Էրդողանի հայտարարությունը հաստատում է գլոբալ սկզբունքները:

«Այսօր մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են: Վարչապետ Էրդողանի վառ հայտարարությունը հաստատում է գլոբալ սկզբունքները»,- գրել է նա «Twitter»-ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով #Neverforget(երբեք չենք մոռանա) հեշթեգը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-ամյակի նախօրեին Թուրքիայի հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկել է «1915թ.-ի իրադարձությունների մասին հայտարարությամբ»: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում էր. «Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ