News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր է կարգուկանոնի միջազգային զարգացմանն աջակցելու ծրագրում 4-5 մլրդ դոլար ներդնել: Այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից միջազգային աջակցության այս ծրագիրը նախատեսված է «Միջազգային զարգացման աջակցության ՌԴ պետական քաղաքականության հայեցակարգով»: Ընդ որում, միջազգային աջակցությունը կտրամադրվի առաջին հերթին ԱՊՀ երկրներին:

Հաղորդվում է, որ գումարները կուղղվեն տարբեր խնդիրների լուծմանը, այդ թվում աղքատության, «ճգնաժամային իրավիճակների հետեւանքների», տրանսսահմանային խնդիրների եւ ՌԴ ազգային շահերի իրացմանը: Պաշտոնյան վստահ է, որ դա կամրապնդի այդ երկրներում Ռուսաստանի «դրական կերպարը», հաղորդում է «Կոմերսանտը»:
Միաժամանակ, ծրագրի վրա կարող է ծախսվել 4-5 մլրդ դոլար, սակայն ծրագրի բյուջեում կոնկրետ թվեր դեռ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ