News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթ Հարավային Կորեայի ափերի մոտ աղետի ենթարկված «Սեւոլ» լաստանավի զոհված ուղեւորների թիվն արդեն 181-ի է հասել: Այս մասին հայտնել են հարավկորեական ափային պահպանության ծառայության աշխատակիցները:

Եվս 121 մարդ անհետ կորած է համարվում:

Չնայած ապրիլի 25-ին փոթորկոտ եղանակ է սպասվում, փրկարարները փորձում են արագացրել խորտակված նավից ուղեւորների մարմինների ջրի մակերես հանման գործընթացը: Զոհերի ընտանիքներն ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են մարմինների որոնման գործողությունը մինչեւ շաբաթվա վերջ ավարտված տեսնել:

«Սեւոլ» լաստանավը Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափերի մոտ աղետի էր ենթարկվել ապրիլի 16-ին:

Աղետի պահին նավի վրա են գտնվել 476 մարդ: Ուղեւորների մեծ մասը աշակերտներ են եղել, որոնք մերձափնյա քաղաքներից մեկը` հանգստի էին մեկնում:

Գործով քննության են առնվել «Սեւոլի» կապիտանը եւ անձնակազմի վեց անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ