News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հարգանք է պահանջելու է Ուկրաինայի շուրջ ժնեւյան համաձայնագրերի սկզբունքների նկատմամբ եւ կտրականապես մերժելու է դրանց ուրացման բոլոր փորձերը: Այս մասին երիտասարդ դիվանագետների համաժողովին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ներկայացված մեղադրանքներն առ այն, թե իբր Ժնեւում ինչ-որ բան ենք ստորագրել, որ անօրինականացնում է մեր գործողությունները, բացարձակ սուտ են»,- նախարարի խոսքերն է վկայակոչել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լավրովի խոսքով, Ռուսաստանը, հիմնվելով համաձայնեցված փոխզիջումային մոտեցմանը, վճռական քայլեր է ձեռնարկելու Ուկրաինայում բռնկված ճգնաժամի կայունացման ուղղությամբ: «Այստեղ չեն կարող միակողմանի պահանջներ լինել, ինչը փորձում են մեր վզին փաթաթել»,-ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ