News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բրյուսելը Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու հույս ունի:

Եվրամիությունը «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում 2010թ. ի վեր ընդլայնել է նախագծերի ֆինանսավորումը` 2013թ. հասցնելով 2,5 միլիարդ եվրոյի: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարության մեջ, որ նրա անունից, գործընկերության 5-րդ տարեդարձի կապակցությամբ Պրահայում կազմակերպված հանդիպմանը, ընթերցել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Ընդհանուր առմամբ, 2010թ.-ից մինչեւ 2013թ. մենք ընդլայնել ենք գործընկերության նպատակների հաղթահարմանն ուղղված երկկողմանի եւ տարածաշրջանային ծրագրերի ֆինանսավորումը` հասցնելով այն 2,5 միլիարդ եվրոյի»,- ասվում է Բարրոզուի հայտարարության  մեջ: Վերջինս նաեւ նշել է, որ ԵՄ-ի առաջիկա 7 տարիների բյուջեն երաշխավորում է Բրյուսելի աջակցությունը Արեւելյան Եվրոպային:

«Մենք Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքելու, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` համատեղ նախագծերում առաջընթացի հասնելու հույս ունենք»,-ասել է նա: Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աշխատանքները Բելառուսի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ