News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում հարսնացուն հարսանիքից հետո կրակել է ամուսնու զարմուհուն` մեքենան վարելու համար ծավալված վեճի պատճառով, հայտնում Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել հարսանեկան խնջույքի ավարտից հետո:

Ըստ ոստիկանների` 30-ամյա Քրիստինա Ջորջ Հարվանը նորաթուխ ամուսնու ատրճանակից կրակել է 21-ամյա Քեյթլին Ֆերմոնտին` Նյու Բրայթոնի բարի կայանատեղիի մոտ, Փիթսբուրգից 30 մղոն հյուսիս ընկած տարածքում, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Մենք կարծում ենք, որ նրանք վիճել էին` ով է վարելու մեքենան», — հայտնել է Նյու Բրայթոնի ոստիկանապետ Չարլզ Վանֆոսանը: Մեղադրյալը կալնավորված է: Նախնական լսումները նշանակվել են մայիսի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ