News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կնքել նույնիսկ ապրիլի 29-ին Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ փաստաթուղթն ամենայն հավանականությամբ այլ անուն կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրն» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում:

Դեսպանի խոսքով՝ սա պարզապես անվանում է, կարեւորը տեքստի բովանադակությունն է, եւ ինչի վրա պետք է աշխատել: «Ինչո՞ւ ոչ: Սա մեր ցանկությունն է գերմանական կողմից եւ կարծում եմ, նաեւ եվրոպական կողմից: Մենք կստորագրենք որոշակի փաստաթուղթ, սակայն պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ փաստաթուղթը»,- նշել է Ռայներ Մորելը:Նրա տեսակետից Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարբերությունն այն է, որ Ուկրաինան արդեն վավերացրել է ԵՄ հետ Ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնությունը:

«Հայաստանը դեռ չի արել, Հայաստանը Վիլնյուսում դրա ճանապարհին էր: Դա պետք է առաջին քայլը լիներ: Ուկրաինան արդեն կատարել է առաջին այդ քայլը, եւ նրանք պետք է երկրորդ քայլն անեին՝ Ասոցացման համաձայնագիրը կնքել Լիտվայում: Ուկրաինայի հին կառավարությունը հայտարարում էր, որ չի կարող անել դա, սակայն նոր կառավարությունը դարձյալ ցանկություն հայտնեց վերադառնալ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը»,- հիշեցրել է Ռայներ Մորելը՝ պարզաբանելով, որ հենց այդ պատճառով երկու երկրների իրավիճակները տարբեր են: «Սակայն ի վերջո համաձայն եմ. երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են: Ուստի շատ կցանկանայի վերականգնել Հայաստանի հետ բանակցություները՝ հավելելով, որ այս պահին Բրյուսելը շատ այլ խնդիրներ ունի:

Անդրադառնալով ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությանը Եվրամիության երկրների հետ համագործակցությանը, դիվանագետը նշել է. «Մաքսային միությունը քաղաքական միություն չէ, այն հատուկ տնտեսական միություն է. եթե երկիրն այդ տնտեսական միության անդամ է, այդ ժամանակ միությունն է խոսում այլ երկրների հետ, այլ ոչ թե առանձին երկիրը: Սակայն քաղաքականության մեջ Հայաստանը դեռ ազատ է իր գործողություններում»:

Հիշեցենենք, որ 2013թ.-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովումւ Հայաստանը չվավերացրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, քանի որ սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միություն մուտք գործելու մասին, իսկ Ուկրաինան չստորագրեց տվյալ փաստաթուղթը: Սա երկրում դժգոհությունների ալիք բարձրացրեց, ինչը հանգեցրեց իշխանափոխության, եւ Ուկրաինայի նոր կառավարությունն արդեն կնքել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ