News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իր մարմինը գիտության կարիքների համար կտակած 115-ամյա Հենդրիքյե վան Անդել-Շիփերի արյան բջիջիների գենի հետազոտությունը գիտնականներին հանգեցրել է ենթադրության, որ մարդու կյանքի տեւողությունը սահմանափակվում է արյունաստեղծ գործընթացի բնական մարելու գործընթացով:

Այդ մասին գրում է «Մոդպորտալ» պարբերականը՝ վկայակոչելով «Genome Research» ամսագրին:

Հենդրիքյե վան Անդել-Շիփերը ծնվել է 1890թ.-ին, մահացել է 2005թ.-ին 115 տարեկան հասակում, երբ մոլորակի ամենատարեց կինն էր:

Գիտնակնները վան Անդել-Շիփերի արյան մեջ առողջ լեյկոցիտներում մոտ 450 սոմատիկ մուտացիաներ են հայտնաբերել:

Մահանալիս կնոջ մոտ արյան սպիտակ բջիջների բացարձակ մեծամասնությունը միայն երկու հեմատոպոեթիկ բջիջբերից էին առաջանում:

Պաշտպանական տելոմերների երկարության որոշումը ցույց է տվել, որ դրանք 17 անգամ կարճ են գլխուղեղի բջիջների տելոմերներից: ԴՆԹ-ի տելոմերների երկարությունը կապված է մարդու կենսաբանական տարիքի հետ եւ ծերացման գործոններից մեկն է համարվում:

Նոր տեսության հեղինակները ենթադրում են, որ օրգանիզմի կյանքի տեւողության վրա ազդում են ոչ թե սոմատիկ բջջային մուտացիաների բազմացումը, այլ արյունաստեղծ գործընթացի մարումը: Հիպոթեզի հաստատման համար հետագա հետազոտություններ են հարկավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ